Ռոբերտո Մարտինեսն իր կարծիքն է հայտնել Լուկակուի տեղափոխության վերաբերյալ
ՍպորտԲելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխության մասին: Իսպանացի մարզիչը հույս է հայտնել, որ տեղափոխությունը դրական ազդեցություն կթողնի Լուկակուի խաղում:
«Լուկակուին նոր մարտահրավեր էր անհրաժեշտ: Նա հոգնել էր «Օլդ Թրաֆորդում», և ես հիմա նրա դեմքին կրկին ժպիտ եմ տեսնում: «Ինտերի» նախագիծը բավականին հետաքրքիր է թվում: Կարծում եմ, որ Լուկակուին դուր կգա աշխատանքն Անտոնիո Կոնտեի հետ»,- Mirror-ի հետ զրույցում ասել է 46-ամյա մասնագետը:
Ռոմելու Լուկակուի տեղափոխության դիմաց «Ինտերը» «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 65 միլիոն եվրո:
26-ամյա հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս: