Չիչարիտոն առաջարկ է ստացել մեքսիկական ակումբից
ՍպորտԱնգլիական «Վեսթ Հեմի» և Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Խավիեր Էրնանդեսը՝ Չիչարիտոն, կարող է մրցելույթները շարունակել հայրենիքում:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ 31-ամյա Չիչարիտոյի տեղափոխությամբ հետաքրքրված է «Գվադալահարան»: Չիչարիտոն հանդիսանում է հենց «Գվադալահարայի» ակադեմիայի սան:
Խավիեր Էրնանդեսն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Չիվասում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և Լևերկուզենի «Բայերում»: