Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել


Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (լուսանկարներ)

Ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսի 24-ին արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանում` մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետերանի լրատվական ծառայությունից։

«Օգոստոսի 24-ին` ժամը 22։00-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում հրավիրեց արտահերթ խորհրդակցություն, որի առիթը մարզում, հատկապես երեկ Կապանում առկա խոշոր հրդեհներն էին՝ բռնկված 3 վայրում՝ դեռ օգոստոսի 22-ից՝ Նորաշենիկ գյուղին հարակից տարածքում եւ օգոստոսի 24-ին՝ Չափնի եւ Կաղնուտ գյուղերի տարածքում։ 

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Երեւանից ժամանած՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար գնդապետ Ա․Պողոսյանը, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, համայնքապետարանի եւ ԱԻՆ Սյունիքի ՄՓԾ աշխատակիցներ։

 

Երեկ ողջ օրվա ընթացքում բոլոր նշված կառույցները, նաեւ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի ու Կապանի կոմունալ ծառայության, «Շտապօգնության» ծառայության աշխատակիցներն ու տեղի բնակիչները հրդեհաշիջման աշխատանքներ էին կատարել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել էր երեք ջրցան «Բելազ» մակնիշի մեքենա, երեք ջրցան «Կամազներ», երեք բեռնիչ մեքենա ու երկու էվակուատոր, ողջ օրը օջախների վայրերում էր Սյունիքի մարզպետը, ի վերջո, կանխվել էր հրդեհի մուտքը բնակելի տարածքներ, ու երեկոյան հաջողվել էր մեկուսացնել կրակը, գիշերային ժամերին հերթապահում էին «Հայանտառի» աշխատակիցները, սակայն բոլոր վայրերում կան կրակի օջախներ, ու սպասվում էր, որ օրը բացվելուն պես կրակը կրկին կակտիվանա, հետեւաբար անհրաժեշտ էր քննարկել ու կազմակերպել այսօրվա՝ օգոստոսի 25-ի անելիքները։

Հունան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու դրանց ղեկավարաներին, որոնք մասնակցում են այս աշխատանքներին։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այսօր վաղ առավոտից իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, հստակեցվեց, թե համագործակցող բոլոր կառույցները միասին ինչ մարդկային, տեխնիկական, տրանսպորտային, ջրային ու գործիքային ռեսուրսներ ունեն ու ինչպես պետք է դրանք ադյունավետ տեղակայվեն տարբեր կետերում։

Այսօր ժամը 6։30-ից արդեն, ըստ կազմակերպված պլանի, վերսկսվել են աշխատանքերը նշված տարածքներում։

Նշենք, որ խոշոր հրդեհների մարման աշխատանքները համակարգելու համար նաեւ Կապան են այցելել ու հրդեհների վայրում աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը, նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ-ի «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 4 աշխատակից։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մարզում արդեն խոշոր ծավալների հասած ու պարբերաբար կրկնվող հրդեհների մարդածին գործոնի փաստը, բնակչության շրջանում այդպես էլ չհաջողված անվտանգ վարք ձեւավորելը, իրավապահների կողմից դրանց պատճառները բացահայտելու կարեւորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի
Ամենադիտված