Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


«Պետությունը պետք է ապահովի երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը». Ինչու են լուծարվում 4 գիշերօթիկները

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:

Աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են  ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը եւ դաստիարակությունը։

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն եւ հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին եւ կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ։

Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքը արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների:

Այդուհանդերձ, նախարարության ներկայիս քաղաքականությունն է անհրաժեշտ ցերեկային խնամքը այսուհետ ոչ թե պետական նոր կառույցներ ստեղծելու միջոցով տրամադրելուն, այլ մրցույթի արդյունքում հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը։

Ավելին, նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը 2020 թվականից՝ նախատեսելով 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաեւ շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաեւ սոցիալական օգնականի ծառայությունները։

2019 թ.-ին գիշերօթիկ մյուս չորս հաստատությունների լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են՝ վստահ լինելու համար, որ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար գտնված է լավագույն լուծումը: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին:

Գործընթացն իրականացվել է ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները հաստատություններում չեն գտնվում՝ նրանց հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու եւ ուսումնական տարվա սկզբին պատրաստի լուծումներ ունենալու համար:

Նախարարությունն այս ընթացքում աշխատել է երկու ուղղությամբ՝ կարեւորելով ոչ միայն երեխայի իրավունքի իրացումը, այլեւ հաստատությունների աշխատակիցների խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հարկ է նշել, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների եւ միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Քննարկվել է այս ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման խնդիրը, ինչի արդյունում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ գործընթացում ներգրավված բոլոր ընտանիքները ներգրավված կլինեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:  Մինչեւ սեպտեմբերի 1-ը ընտանիքներից յուրաքանչյուրը տեղեկացված կլինի իր համար նախատեսված ծրագրի վերաբերյալ:

Այն դեպքերում, երբ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի վերադարձն ընտանիք հնարավոր է, ընտանիքը ներգրավվելու է սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագրերում: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիքը չի բխի երեխայի լավագույն շահից, կկայացվի այլընտրանքային խնամքի որոշում՝ շեշտը դնելով խնամատար ընտանիքների ինստիտուտի վրա:

Ինչ վերաբերում է լուծարման ենթակա գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին, ապա նրանց առաջարկվել է ներգրավվել պետական զբաղվածության ծրագրերում, իսկ այն աշխատակիցներին, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, առաջարկվել է մասնակցել խնամատար ծնող դառնալու համար նախատեսված վերապատրաստումներին, համալրել հատկապես մասնագիտացված եւ ճգնաժամային խնամատար ծնողների բանկը՝ հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունն ու երեխայի խնամքի իրականացման փորձառությունը:

Այս բոլոր առաջարկները պաշտոնապես ներկայացվել են հաստատություններին՝ հորդորելով զերծ մնալ սեպտեմբերին նոր ընդունելություն իրականացնելուց, քանի որ նախագծերը գտնվում են շրջանառության վերջին փուլում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, եւ տեղեկացնում, որ իրականացվող բոլոր գործընթացների հիմքում ընկած է պետական աջակցությունը ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքներին ուղղելու եւ համայնքային պատշաճ ծառայություններ ստեղծելու քաղաքականությունը:

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր
Ամենադիտված