Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
HeaderՕգոստոսի 21-ն ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այս օրը հռչակվել է 2017թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւով:
Նպատակն է հարգանքի տուրք մատուցել ահաբեկչության զոհերին եւ այն անձանց, որոնք տուժել են ահաբեկչությունից, ինչպես նաեւ խթանել եւ պաշտպանել նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը:
Բանաձեւը հաստատում է, որ միջազգային մակարդակով մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խրախուսումը կարեւոր դեր է խաղում ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցում: