Սիրիայում ահաբեկիչները առեւանգել են երկու հայերի
HeaderNews.am-ը գրում է.
Սիրիայում ահաբեկիչները առեւանգել են երկու հայերի: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հալեպի հայ համայնքից: Միջադեպը տեղի է ունեցել Խանասերի քաղաքում: Ահաբեկիչները հարկադրաբար կանգնեցրել են Հալեպից Լիբանան ուղեւորվող ավտոբուսը եւ առեւանգել երկու հայերի:
Նշենք, որ հանգստյան օրերին ահաբեկիչները ականանետերից կրակի են արձակել Հալեպի հայկական ու քրիստոնեական թաղամասերի ուղղությամբ: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: