«Բավարիան» Կոուտինյոյի վարձակալության համար կվճարի 15-20 միլիոն եվրո
ՍպորտԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մեկ տարվա վարձակալության համար կվճարի 15-20 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հաջորդ ամռանը «Բավարիան» կունենա 27-ամյա խաղացողին 120 միլիոն եվրոյով ձեռք բերելու առաջնահերթային իրավունք։
Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին անգլիական «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ 76 խաղում խփել է 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։