Օրվա բաղադրատոմս .Մուսակա
LifeԱնհրաժեշտ է`
1 կգ սմբուկ
2 մեծ կարտոֆիլ
1/2 բժ բուսայուղ
2 հատ սոխ
1 հատ բուլղարական պղպեղ
500 գր աղացած հորթի միս
2 հատ լոլիկ
1 հատ գազար
1/2 թ գդ օրեգանո
1/2 բժ կարմիր գինի
աղ, սև պղպեղ
սամիթ (ըստ ցանկության)
Սոուսի համար`
75 գր կարագ
4 թ գդ ալյուր
0,5 լ կաթ
2 հատ ձու
1 բժ քերած պանիր
մշկընկույզ
Սմբուկը երկարությամբ կտրատել և 30 րոպե թողնել աղաջրում, ապա անձեռոցիկով չորացնել և բուսայուղով տապակել (հանել անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը քամվի):
Կարտոֆիլը խաշել (մի քիչ կիսաեփ թողնել), օղակաձև կտրատել:
Սոխը, պղպեղը, գազարը կտրատել և առանձին-առանձին տապակել, ավելացնել միսը, լոլիկը, գինին, օրեգանո, աղ ու պղպեղով համեմել և մոտ 25 րոպե շոգեխաշել:
Պատրաստել սոուսը: Կարագը և ալյուրը լցնել թավայի մեջ, դնել թույլ կրակի վրա, խառնել մինչ կարագը կհալչի: Քիչ-քիչ ավելացնել տաք կաթը, խառնել:
Սոուսը կրակից վերցնել, համեմել, ավելացնել քերած պանիրը և թողնել, որ սառչի: Ավելացնել հարած ձուն:
Սմբուկի կտորները շարել թավայի մեջ, ավելացնել կարտոֆիլի շերտը, ապա միսը և դարձյալ կարտոֆիլը, սմբուկը:
Վերջում ավելացնել սոուսը և եփել 170 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 50 րոպե:










