«Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում»
HeaderՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա։
Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:
Սահմանված դրամական ապահովության չափերը 2009-ից փոփոխության չեն ենթարկվել»: