«Ալաշկերտի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց «Տվենտեին»
ՍպորտՆիդեռլանդների Էնսխեդե քաղաքում մեկնարկեց կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» հանդիպեց «Տվենտեի» հետ և զիջեց 0:8 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Դավինիա Վանմեխելենը (20, 90), Ֆենա Կալման (31, 47), Էշլի Վերդենը (59) և Սաբրին Էլուզին (39): 32-րդ և 45+3-րդ րոպեներին սեփական դարպասը գրավեցին համապատասխանաբար Արմինե Մեսրոպյանը և Մարիա Սախինովան:
Հայաստանի ներկայացուցիչը վերջին անգամ մասնակցել է այս հեղինակավոր մրցաշարին 2001-2002 թթ. մրցաշրջանում: «Տվենտեն» Հոլանդիայի առաջատար թիմերից մեկն է, երկրի կրկնակի չեմպիոնը, իսկ Հոլանդիայի կանանց հավաքականը՝ 2019 թ. աշխարհի փոխչեմպիոնն է և Եվրոպայի գործող չեմպիոնը: