Պենտագոնը դեմ է Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը
HeaderՊենտագոնի ղեկավարի խորհրդականի քարտուղար Էվելին Ֆարկասը սպեկուլյացիոն է անվանել Ռուսաստանի խաղաղապահների՝ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայման մասին խոսակցությունները։ Այս մասին հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը։
«Այս խոսակցությունները սպեկուլյացիա են։ Ռուսաստանը Մինսկյան թափանցիկ գործընթացի մասնակից է, որին մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ, եթե ապագայում նման նախագիծ առաջանա, ես համոզված եմ, որ այն բացեիբաց պետք է քննարկվի Մինսկի խմբի մյուս մասնակիցների հետ» Բաքվում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ֆարկասը։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում մտահոգված են հետխորհրդային «տարածությունում» առկա չլուծված խնդիրներով, եւ անընդհատ հսկողության տակ են պահում այդ հարցը։ «Մենք հակամարտության արդար լուծման համար ուղիներ ենք փնտրում միջազգային նորմերին համապատասխան»,- ընդգծել է նա։