Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Դավաճանին կօգտագործեն և դեն կնետեն

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Տվյալ դեպքում, ինքնին հասկանալի է, էականը ոչ այնքան այն է, թե ինչ դուրս կտա Վահան Մարտիրոսյանը, այլ փաստն ինքնին, որ ոմն մեկը հասցրել է Հայաստանում դրսեւորվել որպես «քաղաքացիական ակտիվիստ», այս կամ այն կերպ հայտնվել հանրային ուշադրության ենթակա դաշտում, ապա ընտանյոք ու առոք-փառոք մեկնել է մեր պետության հանդեպ թշնամաբար տրամադրված երկիր եւ այժմ հակառակորդի կողմից օգտագործվում է քարոզչական ու նաեւ արտաքին քաղաքական նկատառումներով:
Դավաճանների վերջնական ճակատագիրը հանրահայտ է. Վահան Մարտիրոսյանին կօգտագործեն, հետո դեն կնետեն, երբ այլեւս որեւէ կերպ անհրաժեշտ չլինի ադրբեջանական հատուկ ծառայություններին ու քարոզչամեքենային: 

Երեկ, ի դեպ, հայկական լրատվական տիրույթում գործող մի քանի կայքեր, կարելի է ասել՝ օն-լայն լուսաբանում էին Վահան Մարտիրոսյանի ասուլիսը: Հասկանալի է, իհարկե, որ մեր ինտերնետացված ժամանակներում, առավել եւս՝ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատության հայաստանյան պայմաններում յուրաքանչյուր ոք, ում դա հետաքրքիր էր, առանց այդ «միջնորդական ջանքերի» էլ կարող էր գտնել ադրբեջանական որեւէ կայք ու հետեւել տվյալ սուբյեկտի ասուլիսին: 

Բայց ամեն դեպքում հարց է. իսկ մի՞թե կարիք կար, որ հայաստանյան լրատվամիջոցները կամա թե ակամա «ձեռք մեկնեին» ադրբեջանական քարոզչամիջոցներին՝ Վահան Մարտիրոսյանի ասածները տիրաժավորելու, տարածելու հարցում: Լավ, ո՞ւմ հասկանալի չէ, թե ի՛նչ է «դայլայլելու» մեկը, որ կամովին գնացել ու ապաստան է խնդրել ադրբեջանական իշխանություններից: 

Ի դեպ, Վ.Մարտիրոսյանի այդ ուղեւորության հետ կապված, երեկ հավելյալ մանրամասներ ի հայտ եկան: Մասնավորապես panorama.am-ին ոստիկանության տված պարզաբանման համաձայն, Վահան Մարտիրոսյանը, հասկանալի է՝ կնոջ ու երեխայի հետ, ՀՀ պետական սահմանը հատել է սեպտեմբերի 4-ին, ժամը 00:46-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով: 

Այստեղ ամենից ուշագրավն այն է, որ Վահան Մարտիրոսյանը այդ պահին առնչվում էր՝ իրեն, կնոջն ու երեխային ապաստան տրամադրած տարեց դասախոսուհու բնակարանից խոշոր չափի գումար, նաեւ՝ ոսկեղեն հափշտակելու փաստով իրականացվող քննությանը, ավելին՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառված: 
Համենայն դեպս, տարածված պարզաբանման համաձայն, «սեպտեմբերի 2-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Վահան Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, իսկ նույն օրը, ժամը 17:30-ին, քննիչի կողմից տրված՝ Վահան Մարտիրոսյանին որպես վկա բերման ենթարկելու որոշման համաձայն՝ նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին եւ ներկայացվել քննության, որտեղ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, սակայն դրա մասին քննչական բաժնից տեղյակ չի պահվել ոստիկանության Արաբկիրի բաժին»:

Շատ հնարավոր է, որ պարզապես անփութություն է, որ տեղյակ չի պահվել: Այսինքն՝ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մատների արանքով է նայել իր անմիջական պարտականությունների կատարմանը: 
Մյուս կողմից՝ ստացվում է, որ բնակավայրից չհեռանալու ստորագրությունը, որպես խափանման միջոց, միանգամայն պայմանական ու ձեւական բան է: Կարելի է ստորագրել ու մեկնել շուրջերկրյա ճամփորդության: Վահան Մարտիրոսյանը, համենայն դեպս, ընտանյոք մեկնել է Ադրբեջան՝ Վրաստանի տարածքով: 
Բայց, ինչ էլ ասվի, գոնե պարզ տրամաբանության առումով էլի անհասկանալի է, ոստիկանությունը գտնում է մեկին (այս դեպքում՝ երկուսին), ներկայացնում քննության, ներկայացվածների նկատմամբ կիրառվում է խափանման միջոց, սակայն դրա մասին նույն ոստիկաններին ոչինչ չեն ասում: Դե, նա էլ ճողոպրում է: 

Որոշակի հարցեր են ծագում նաեւ Վահան Մարտիրոսյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակին վերաբերող եւ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների հետ կապված: Համենայն դեպս տարբեր մարդիկ, ովքեր նշում են, որ առիթ ունեցել են շփվելու տվյալ սուբյեկտի հետ կամ անգամ ճանաչում են նրան, ընդգծում են, որ Վ.Մարտիրոսյանը հոգեկան շեղումներ է ունեցել: 

Չգիտենք, չենք ճանաչել, չենք շփվել: Բայց հարց է ծագում. հարգելինե՛րս, եթե ճանաչում էիք այդ անձնավորությանը, գիտեիք, որ ունի հոգեկան կոնկրետ շեղումներ, ապա ինչո՞ւ այդ մասին ոչինչ չէիք ասում, երբ նա ինչ-որ շարժում էր նախաձեռնել, երբ որ նա ինչ-որ հասարակական գործունեություն էր ծավալել, երբ որ իր եւ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտարարություններ էր անում:
Չէ՞ որ այդ ամբողջ ընթացքում ոչ մեկը ոչինչ չէր ասում, թե՝ «ախր, ժողովուրդ ջան, էս մարդը հոգեկան է, ինչո՞ւ եք իրեն լսում»: 

Անկեղծ ասած, Վահան Մարտիրոսյանն ու նրա հետագա ճակատագիրը տողերիս հեղինակին չեն հուզում: Թեկուզ շանսատակ անեն, թեկուզ Ադրբեջանի հերոսի կոչում տան: Իսկ այն, որ ամեն կարգի կասկածելի մեկը կարող է մեկ-երկու՝ եւ հանրային կամ գոնե «լրահոսային» դեմք հռչակվել, ինչ-ինչ գործունեություն ծավալել, ապա «իքս» հարմար պահին ճողոպրել Ադրբեջան կամ կատարել այդ երկրի հատուկ ծառայությունների որեւէ հանձնարարություն, կարծում ենք, իսկապես մտահոգիչ է:

ԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված