Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել


Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի թավշյա մեթոդ. ինչպե՞ս են անցկացվում հողերի աճուրդները նոր Հայաստանում. Hayeli.am

Ուշադրության կենտրոնում

Hayeli.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում այլևս արմատախիլ է արված ՝ շնորհիվ ոչ բռնի թավշյա հեղափոխության:

Դժվար է ասել, թե կոռուպցիայի և նրա արմատների մասին Փաշինյանի պատկերացումները մինչև ուր են հասնում, սակայն փաստերն ավելի զորավոր են, քան ուղղակի հայտարարությունները: Մեր ձեռքի տակ հայտնվել են փաստեր, ընդ որում, դրանք հրապարակային աղբյուրներից ստացված փաստեր են, որոնք փաստում են, որ նոր Հայաստանում հողերի աճուրդները կազմակերպվում են կոռուպցիայի թավշյա մեթոդներով, որոնց հետևանքով համայնքն ու պետությունը կրում են միլիոնների վնասներ, որոշ շուստրիներ էլ դառնում են կալավածատերեր:

Ահավասի, Գորիսի համայնքապետարանի կազմակերպած հողային աճուրդները. կոռուպցիայի կլասիկ օրինակներ են: Եվ այսպես՝ 2019 թվականի հուլիսի 16-ին Գորիսի քաղապետարանը կազմակերպել է 850 քմ հողակտորի աճուրդային օտարում՝ երկու լոտով:

Հողակտորն աճուրդում վաճառվել է 150 մլն դրամով, սակայն բյուջե մուծվել է 880 հազար դրամ

Ինչպես երևում է Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշյանի 2019 թ. հուլիսի 16-ի 524 Ա որոշումից, 08.07.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Վահե Բաղդագյուլյանը: Համայնքի ղեկավարի որոշման մեջ բառացիորեն գրված է հետևյալը. «Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեում գտնվող 410,0քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր` 09-003-0219-0020, վկայական N25042019-09-0013 /արտադրական շինություն կառուցելու նպատակով օտարել Վահե Բաղդագյուլյանին /Գորիս համայնք, գ. Խնձորեսկ, 38-րդ փողոց թիվ 11, անձ. AK0332728, տրվ. 07.07.2009թ., 032/` այսուհետ Գնորդ: Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 150000000 /մեկ հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին»:

Նույն օրը կայացած մեկ այլ աճուրդում դարձյալ նույն հասցեի հարևան հողակտորը՝ համաձայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշյանի 2019 թ. հուլիսի 16-ի 525 Ա որոշուման՝ 08.07.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդուհի Քարամյանը: Այս դեպքում, սակայն, փոքր ինչ-ավելի մեծ հողակտորի գինը սահմանվել է 30 մլն ՀՀ դրամ: Համայմքապետի հիշյալ որոշման մեջ բառացիորեն գրված է հետևյալը. «Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեում գտնվող 443,0քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր` 09-003-0219-0019, վկայական N25042019-09-0014 /արտադրական շինություն կառուցելու նպատակով օտարել Վարդուհի Քարամյանին /ք. Գորիս, Կոմերիտմիության փողոց, թիվ 22, անձ. AN0783419, տրվ. 28.12.2013թ., 032/` այսուհետ Գնորդ: Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 30000000 /երեսուն միլիոն/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին»: 
Այսինքն` եթե այս որոշումները ի կատար ածվեին, ապա ընդամենը 850 քմ տարածքի օտարումից Գորիսի համայնքապետարանը պետք է ստանար 180 մլն ՀՀ դրամ եկամուտ. Խոստովանենք, որ սա փայլուն գործարք է, լավագույն գին Հայաստանի պետական հողերի օտարման մեջ: Բայց կոռուպցիայի ամբողջ իմաստը թաքնված է ֆանտաստիկ բարձր աճուրդային գների մեջ: Ընդամենը 10 օր հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը կայացնում է երկու այլ որոշումներ (Գորիս համայնքի ղեկավարի 575 Ա և 576 Ա որոշումներ), որոնցով չեղյալ են համարվում հուլիսի 16-ի 524 Ա և 525 Ա որոշումները: 
Ըստ այդմ ՝ Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեում գտնվող 410,0քմ հողատարածքը օտարվում է աճուրդի ժամանակ երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Միշա Պողոսյանին (Սյունիքի մարզ, գ. Հարժիս համայնք, 4 փողոց թիվ 31, անձ. AM0529049, տրվ. 22.11.2011թ., 032) :
«Սահմանել, որ երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Գնորդը պարտավոր է 10 օրյա ժամկետում վճարել այդ գումարը (880 000 /ութ հարյուր ութսուն հազար/) Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին,- սևով սպիտակի վրա գրված է Առուշ Առուշյանի 575 Ա որոշման մեջ, որով չեղարկվել է ավելի վաղ կայացված 524 Ա որոշումը: Այսինքն՝ հողակտորը, որին աճուրդի ժամանակ առաջարկվել էր 150 մլն դրամ գին, փաստացի վաճառվում է 880 հազար դրամ դրամով, որովհետև 150 մլն դրամ առաջարկած գնորդը սահմանված ժամկետում չի կատարել գործարքը: Նույն բանը տեղի է ունեցել հաջորդ հողակտորի հետ՝ 30 մլն դրամ առաջարկած գնորդը հրաժարվել է կատարել վճարումը, այդ հիմքով Գորիս համայնքի ղեկավարը չեղյալ է համարել նախորդ որոշումը և նոր՝ 576 Ա որոշմամբ Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեում գտնվող 443,0քմ հողատարածքը, օտարել երկրորդ ավելի բարձր գին առաջարկած Արևիկ Դավթյանին (անձն. AN0737234, տրվ. 03.12.2013թ, 032-ից):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի
Ամենադիտված