Չինաստանի լեռներում անձրեւների պատճառով 9 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումՉինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգում հորդ անձրեւների հետեւանքով առաջացած լեռնային հեղեղների պատճառով զոհվել է 9 մարդ, եւս 4-ը անհայտ կորած է համարվում, հայտնում է «Սինհուան»:
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհվածի մասին: Դրանից բացի, տեղեկություն է եղել այն մասին, որ 10 մարդ ծուղակում է հայտնվել լեռնային կիրճում:
Երկուշաբթի առավոտյան եղած տեղեկություններով՝ 61 մարդ փրկվել է:
Պատահարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով մոտ 23:00-ին, երբ հորդ տեղումների հետեւանքով Հեֆեն գավառի տարածքում տասնյակ մարդիկ լեռնային կիրճում ծուղակի մեջ են հայտնվել:
Պատահարի վայր են ուղարկվել 14 ավտոմեքենաներ եւ վթարային-փրկարարական ծառայությունների ավելի քան 60 աշխատակիցներ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: