Արարատի պաշտպանը ծառայության երկու տարում կխաղա ԲԿՄԱ-ում
Սպորտ
«Արարատի» պաշտպան Վոլոդյա Սամսոնյանը զինվորական ծառայության ընթացքում խաղալու է նորաստեղծ ԲԿՄԱ ակումբում, որը նոր մրցաշրջանից կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է նաև, որ ԲԿՄԱ-ում 2 տարի հանդես գալուց հետո Սամսոնյանը կվերադառնա «Արարատ» ու կշարունակի կարիերան նախկին թիմում: