Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել


Վնասը կազմել է 57 մլն ՀՀ դրամ. քրգործեր են հարուցվել Լոռու 2 համայնքներում

Header

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկեցությանը նպաստելու խմբային շահերից ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա ավագանու նիստերի արձանագրությունների գրքում 2015-ից 2017 թվականին երեք տարբեր օրերի կազմել է բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և որոշումներ` կեղծելով նաև ավագանու անդամների ստորագրությունները: Վճարման համար դրանք ներկայացվել են գանձապետարան, որի արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ ելքագրվել են գումարներ։

Բացի այդ, նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունները: Ապա նշված անձանց դիմումները ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե:

Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերը, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ. հունիս ամիսը, նույն համայնքի երկու տեխնիկական աշխատակիցներին թույլատրել է չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 7.5մլն դրամ աշխատավարձի գումարները: Պարզվել է նաև, որ համայնքի ավագանու 3 անդամների՝ ավագանու նիստերին չմասնակցելու պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել և վերջինիս միջոցով կեղծել է 2015-ից 2019թ. ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում և կազմված արձանագրություններում հիշյալ անձանց ստորագրությունները, ինչի արդյունքում թվով 36 անձանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրվել 1 մլն դրամ գումար:

Փաստական տվյալներ են ստացվել նաև համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը նույն համայնքի մի բնակչի նվիրաբերելու հարցը ավագանու նիստերի քննարկմանը ներկայացնելու և արդյունքում վերջինիս հետ նվիրատվության պայմանագիր կնքելու դիմաց, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինիցս որպես կաշառք 300.000 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու վերաբերյալ, ինչի արդյունքում գույքերը սեփականության իրավունքով վերջինիս անվամբ ստացել է պետական գրանցում: Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Գոգարան համայնքում արձանագրված չարաշահումների փաստերով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, իսկ Հարթագյուղի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագ, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։ 2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում հայտնաբերված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ հարուցվել է թվով 8 քրեական գործ, որոնք վերաբերել են Վանաձոր, Ստեփանավան, Օձուն, Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքներին։ Քրեական հետապնդման մարմինների վարույթում ՏԻՄ ոլորտում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով քննված ընդհանուր 13 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ, Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։

Իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ վարչական շրջանի, ինչպես նաև Բովաձոր համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող՝ համաներման մասին ՀՀ օրենքի կիրառման և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքերով: Սակայն կատարված նախաքննությամբ հաստատվել է ՏԻՄ նորմալ գործունեության դեմ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը: Մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

Այդ շրջանակում Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին: Վերոնշյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված համայնքներին կամ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 57 մլն ՀՀ դրամ, որից 2019թ. ընթացքում արդեն իսկ վերականգնվել է 19մլն ՀՀ դրամը: Իսկ չվերականգնված գումարի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների ինչպես անշարժ, այնպես էլ՝ շարժական գույքի վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի
Ամենադիտված