Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: Այդ մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության էր հասել «Հանովեր»-ի նկատմամբ։
Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: