ՀՀ-ում ստեղծված ռազմական համակարգերով հետաքրքրված են զարգացած երկրները
ՄշակույթԳիտության կոմիտեն ռազմական ոլորտում ֆինանսավորել է 30-ից ավելի ծրագիր:
Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Կարծում եմ, որ առաջիկա մեկ, երկու տարում հետաքրքրիր զարգացումներ կլինեն ռազմական ոլորտում՝ կապված մեր մասնագետների հաջողությունների հետ: Այսինքն՝ նոր զինատեսակներ և այլն: Մեր կողմից ֆինանսավորված ծրագրերը տարբեր ոլորտներին են վերաբերում՝ ֆիզիկատեխնիկական, քիմիակինեսաբանական խնդիրների լուծում, նորագույն տեխնոլոգիական լուծումներ և այլն: Ունենք լուրջ հաջողություններ, ստեղծված են համակարգեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մեր բանակի համար, այլև զարգացած ռազմական ենթակառուցվածքներ ունեցող երկրներն են հետաքրքրված դրանցով: Հույս ունենք, որ մոտ ապագայում որոշ զինատեսակներ, որոշ տեխնիկա, որոնք մեր կողմից են ստեղծվել, հնարավոր է ՆԱՏՕ-ի երկրները մեզնից գնեն»,- ասաց Սամվել Հարությունյանը: