Ըմբշամարտիկ Ռաֆիկ Խլղաթյանի՝ աշխարհի առաջնությանը չմասնակցելու մեղավորությունը հենց իրենն է. մարզիչների պարզաբանումը
ՍպորտՍպորտի և երիտասարդության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Բուլղարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցի ոչ թե Արայիկ Թոփալյանը, այլ Ռաֆիկ Խլղաթյանը: Սակայն մարզիչներն էլ պնդում են, որ Խլղաթյանի՝ առաջնությանը չմասնակցելու մեղավորությունը հենց իրենն է, քանի որ հավաքների ժամանակ, նախքան միջադեպը, երբ Հայաստանի առաջնության 1-ին հորիզոնականը զբաղեցրած Հոմերոս Առաքելյանը ձեռքի վնասվածք ստացավ, Խլղաթյանը ասել է, թե եթե ես չեմ մասնակցելու առաջնությանը, հավաքներին մասնակցելու իմաստ չկա ու թողել հեռացել է: Այնուհետև ,երբ Առաքելյանը վնասում է ձեռքը, ինքնաբերաբար այդ քաշային կարգում հանդես գալու իրավունք ստանում է 3-րդ տեղը զբաղեցրած Արայիկ Թոփալյանը: Ըստ մարզիչների Թոփալյանը անգամ ավելի պատրաստված է ու լավ մարզավիճակում, քան Խլղաթյանը, այսինքն հաջողության հասնելու համար շանսերն ավելի մեծ են: Ըստ մարզիչների հավաստման կայացվել է միանգամայն արդար որոշում: