ՌԴ-ն կանի հնարավորը` ԼՂ խնդրի շուտափույթ լուծման համար. ՌԴ ԱԳՆ
HeaderՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Պաշտոնական Մոսկվան հանդիսանում է այդ գործընթացի ակտիվ մասնակիցը: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ մոտեցնենք այդ խնդրի լուծումը»,- ասել է Զախարովան: