Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հաջող եույթները իսպանական մրցաշարերում
ՍպորտԻսպանիայում ավարտվեցին Սան Մարտի և Բարբերա Դել Վալես միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:
Բարբերա Դել Վալես մրցաշարի ավարտից անմիջապես հետո հայ գրոսմայստերը խաղաց Սանտ Մարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 132 շախմատիստ 26 երկրից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 20 միջազգային վարպետ:
Սանտ Մարտիի մրցաշարում Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, սակայն այսպիսի բարձր արդյունքը բավարար չեղավ մրցաշարի հաղթող դառնալու համար, քանի որ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Լագարդը վաստակել էր 8 միավոր: Արդյունքում Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: