Մշակույթի նախարարությունն այս տարի արդեն 15 ներկայացում է ֆինանսավորել
ՄշակույթՄշակույթի նախարարությունն այս տարի ֆինանսավորել է տարբեր թատերախմբերի 15 ներկայացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«2015 թվականը թատրոնին և թատերական ծրագրերին է նվիրված. թատրոնը գերակա ուղղություն է: ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ֆինանսավորել է տարբեր թատերախմբերի ներկայացումներ: Դրանք և՛ պետական, և մասնավոր թատրոններ են: Այդ շարքում է նաև Ջավախքի տիկնիկային թատրոնը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Հասմիկ Պողոսյանն ընդծեց, որ հայկական թատերախմբերն այս տարի ակտիվ հյուրախաղային ծրագրեր են իրականացնում:
«Տարվա սկզբին չորս ներկայացումներով ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկավ «Համազգային» թատրոնը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այժմ ԱՄՆ-ում է, Մնջախաղի թատրոնը ևս շրջագայություններ ունի: Այս ծրագրերն այս տարի մեզ համար գերակա են լինելու: Բացվեց նաև «Արտ ֆեստ» փառատոնը, որին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Փառատոնի շրջանակներում հատուկ ֆինանսավորում կար երիտասարդական ներկայացման ստեղծման համար»,- հավելեց Հասմիկ Պողոսյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ Ցեղասպանության թեմատիկայով ևս ներկայացումներ են բեմադրվել: