Թեհրանը չի տեսնում, որ ԱՄՆ-ը պատրաստ է պայքարել ԻՊ-ի դեմ. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինԹեհրանը Վաշինգթոնի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ լրջորեն պայքարելու պատրաստակամություն չի տեսնում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավազ Զարիֆը Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք չենք տեսնում, որ ԱՄՆ-ը պատրաստ է լրջորեն պայքարել «Իսլամական պետության» դեմ: Սակայն մենք պատրաստ ենք աջակցել գլոբալ և տարածաշրջանային մակարդակով ձեռնարկած ցանկացած լուրջ փորձի»,- հայտարարել է Զարիֆը:
Նախարարի խոսքով` ԻՊ-ը ապակայունացնում է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ընդ որում, այն ուժերը, որոնք աջակցում էին ԻՊ-ին կամ «Ալ Կաիդային» հիմա դարձել են նրանց զոհը:
Նախարարը նշել է, որ Թեհրանը շարունակում է աջակցել Սիրիայի օրինական կառավարությանը: «Եթե մենք դա չանեինք, հիմա Դամասկոսում իշխում էին ԻՊ գրոհայինները»,- հայտարարել է նախարարը:
Զարիֆը նշել է, որ նրանք, ովքեր լրացուցիչ պայմաններ են դնում, նպաստում են այսօր հակամարտության ձգձգմանը: