Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաեւ ավտոմեքենայի ուղեւորներից մեկի ուղեբեռում:
Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: