Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը զիջեց Մոլդովայի թիմին ընկերական խաղում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Մոլդովայի հասակակիցների հետ ընկերական խաղում զիջեց 2-3 հաշվով:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ընկերական առաջին խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն առաջինը բացեց խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Արթուր Քարտաշյանը: Խաղի 31-րդ րոպեին Ալեխանդրու Բոիչուկը հավասարեցրեց հաշիվը: Մինչ թիմերը կգնային հանգստի Հայկ Գալստյանը առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Երկրորդ կեսում նախ 78-րդ, այնուհետև 87-րդ րոպեին Մոլդովայի թիմի կազմում աչքի ընկան Դմիտրի Մանդրիչենկոն և Միհայ Ապոստոլը` հաշիվը դարձնելով 2-3:
Հայաստան-Մոլդովա ընկերական երկրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին: