Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


«168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել. Հնարավոր է՝ Կառավարությունում պաշտոնանկություններ լինեն

Ուշադրության կենտրոնում

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Սոցիալական ապահովության  ծաառյության  (ՍԱԾ) պետի տեղակալ,  նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե  պետական  համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի  պաշտոնյայի գրառումը, միեւնույն է,  երեւույթն ինքնին խոսում է այն կարեւորագույն խնդրի մասին, որ  պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», եւ շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է  խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում,  եւ այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ  իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ  իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու  նորեկ ղեկավարները՝  ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը եւ նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

Նրանց վերադասը համարվող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար  Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն,  եւ  խնդիրը  շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի  տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի եւ  տեղակալ Արսեն Օհանյանի միջեւ լարվածությունն  անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է եւ սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ  Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի եւ աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից  եւ այս մասին զեկուցել է   նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը եւս, մեզ հետ զրույցում  խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է  դիմել, ինչից հետո  անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության  աշխատակազմի ղեկավարին, եւ դեռեւս  մտմտում է՝  խնդիրն ինչպես  հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել  ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական  Արման Բոշյանի  հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է,   իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերեւս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունը այսօր հակառակ կողմից  հրապարակայնորեն  հասել է վարչապետին,  «անարդյունավետ աշխատող»  պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն  իրենց ներկայացնելով որպես  իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը  Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր  վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի՝ այլ բանով  մինչ օրս  աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝  Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է  Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից  հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով:

Նկատենք, նրա նկատմամբ հարուցված  քրգործը կարճված  լինելու մասին մինչ այս պահը ոչ  ՀՀ Գլխավոր դատախազությունից,   եւ ոչ էլ հրապարակված նյութերում հավաստիացումներ չգտանք:

Փորձեցինք համակարգի ներսում մի քանի հարցախույզով ներքին գզվռտոցների ու ծառայության պետի դեմ այս երկու պաշտոնյաների ընդվզման պատճառը հասկանալ,  վարկածները շատ չէին, հիմնականում շեշտադրում էին, որ պետ-տեղակալ կոնտեքստում է ընդվզումը, իսկ նորեկների տարաձայնությունները միայն աշխատանքային բնույթ են կրում: Ծառայության աշխատակիցների խոսքով՝   ակտիվիստ Արսեն Օհանյանը փողոց փակելուց այն կողմ այդպես էլ չի անցել, իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում  ծառայության լրջությունն ու պատասխանատվությունը  չի գիտակցում այնպես, ինչպես պետական ցանկացած ծառայող,  մինչդեռ ծառայության պետը շարունակաբար ծանր ռեժիմով աշխատանք է պարտադրում նրան, եւ սա էլ  դարձել է Ֆեյսբուքում պայթելու  թեմա: Աշխատակիցները նաեւ պատմում են, որ Արսեն Օհանյանը Վանիկ Բաբաջանյանի հետ թիմ է դարձել, ֆեյսբուքյան գրառումներից հետո ներսում  լարված մթնոլորտ է ձեւավորվել:

Եվ, ինչպես ասում են՝ կինոն սկսվեց հենց այստեղից. պետական պաշտոնյայի էջում հայտնաբերեցինք ինչ ասես՝ սեռական փոքրամասնությունների մասին քողարկված քարոզչությունից ՝ մինչեւ սեռաքաղց մեկնաբանություններ,  իսկ  բանակը վարկաբեկող ու քրիստոնեական արժեքները ծաղրող գրառումները, պարզվում է, արդեն իսկ  նկատել եւ արխիվացրել են մի քանի լրատվամիջոցներ  ու օգտատերեր, եւ դրանք  այս անձի մասին ամենաորոնվող հարցումներից մեկն են՝ google-ի պահած հիշողության մեջ:

Փաստորեն, պաշտոնավարմանը զուգահեռ՝ Արսեն Օհանյանն  անկաշկանդ ակտիվիստ է մնացել նաեւ հրապարակային դաշտում: Մի քանի րոպեներում ի մի ենք բերել գրառումների, թերեւս, ավելի ցցուն օրինակները, իսկ դրանք չափազանց շատ են, եւ որքան էլ զարմանալի թվա՝ սեռաքաղց գրառումներով պաշտոնյան հրապարակային դաշտում ինքնադրսեւորվել է  նաեւ այս օրերին, երբ վարչապետի ապարատում իրեն՝ որպես պետական ծառայող, հնարավոր է՝ տնտղում են, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնեն:

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոստացավ մեր թեմայի վերաբերյալ վարչապետի կարծիքը մեզ փոխանցել օրվա երկրորդ կեսին, մինչ այդ կփորձենք նաեւ ՍԱԾ պետի ու տեղակալի պարզաբանումները ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու
Ամենադիտված