Իտալիայի Մ19 տարեկանների թիմը ձգտելու է դառնալը Երևանում կայանալիք Եվրո-2019-ի հերոսը
ՍպորտՖուտբոլի Իտալիայի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Քարմինե Նունցիատայի կարծիքով Երևանում կայանալիք Եվրո-2019-ի ֆավորտիները A խմբում են:
«Մենք փորձելու ենք այնպես խաղալ, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում խմբային փուլից էլ հնարավորինս առաջ գնանք: Ձգտելու ենք Երևանում կայանալիք մրցաշարի հերոսները դառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նունցիատան:
Իտալացի մասնագետի խոսքով` Եվրոպայի առաջնության ֆավորիտները շատ են, բայց նրանցից երկուսը A խմբում են` Իսպանիան և Պորտուգալիան: «Մինչև 19 տարեկանների առաջնությունը մեծ փորձ է տալիս այդ տարիքի ֆուտբոլիստներին, հատկապես միջազգային հանդիպումների փորձ»,-շեշտեց նա:
Անդրադառնալով նույն խմբում Իտալիայի հետ հայտնված Հայաստանի հավաքականին, Նունցիատան փաստեց, որ հայկական թիմը լավ է նախապատրաստվել առաջնությանը և իտալացի ֆուտբոլիստները վճռականորեն են պատրաստված:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին: