Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է
HeaderՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում, և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: