ՀՀ նախագահը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին. նա պարեց փառատոնի մասնակիցների հետ
HeaderՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը միջոցառման ընթացքում նաեւ պարեց փառատոնի մասնակիցների հետ:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, թթի փառատոնին մասնակցում է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները: Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:
Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար:
Թթի փառատոնի մեկնարկը տրվել է մրցութային թութ թափելու արարողությամբ, ինչից հետո տեղի է ունենում ավանդական ուտեստների համտես եւ ցուցահանդես-վաճառք:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ: