Սիրիական բանակը զգալի վնասներ է հասցրել «Իսլամական պետության» ուժերին
ՄիջազգայինՍիրիական բանակի հարվածների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը էական վնասներ է կրել, ոչնչացվել է զգալի թվով ռազմական տեխնիկա` փոխանցում է SANA գործակալությունը:
Ավիահարվածներ են հասցվել Դարաա նահանգում` Հորդանանի հետ սահմանին:
Մարտեր են տեղի ունեցել նաև Քունեյթրա, Հոմս, Իդլիբ նահանգներում և Հալեպ քաղաքում:
Ավիահարվածների արդյունքում Սիրիայի կառավարական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել, ինչպես նաև Պալմիրա քաղաքի շրջանում շարքից հանել է 15 ամենագնաց` գնդացիրներով: