Խարբերդցին 25-ամյա ընկերոջ հետ գողություն է արել. Նա արդեն խոստովանել է
ՀասարակությունՄայիսի 25-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման էին ենթարկել մասիսցի մի տղամարդու: Նա 25-ամյա ընկերոջ հետ, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, Նոր Խարբերդի տներից մեկից գողացել էին 120.000 դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին:
Մասիսի քրեական հետախույզները, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 26-ին, ժամը 09.30-ին, Մասիս քաղաքի մի բնակարանից երիտասարդին բերման են ենթարկել եւ ներկայացել Մասիսի քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: