Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ստուգվել են մեքենաներ, բերման ենթարկվել անձինք
ՀասարակությունՀասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով հունիսի 21-ին ու 22-ին Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու Գեղարքունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները։
Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների եւ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթեւեկության մյուս մասնակցիների կյանքին եւ առողջությանը։
Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։ Ինչպես ամբողջ հանրապետությունում ՝ Գեղարքունիքում եւս ուժեղացված ծառայությունները շարունակական են։