Էմիլ Եղիազարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան
Սպորտ«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ինչպես տեղեկանում ենք ակումբի Facebook-յան պաշտոնական էջից, թիմի շարքերն է համալրել երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։
Եղիազարյանը Երևանի «Բանանցի» սան է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արցախում», որի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։
Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում «Գանձասար-Կապանը» զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը վաստակած 38 միավորով։