Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Վթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ, վիրավորներ կան Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ցավալի ու վերջնական որոշում Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ)


Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

Life

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:

Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին:

Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր հանձնառությունը և վճռականությունը պաշտպանելու և ապահովելու ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները: Ավելի ուշ՝ 2018 թ.-ի դեկտեմբերին, Հայաստանի ժողովուրդը վերադարձավ ընտրատեղամասեր՝ իրական ժողովրդավարական գործընթացների շրջանակներում ընտրելու Հայաստանի նոր խորհրդարանը, որի արդյունքները վստահելի և ընդունելի էին մեր հանրության և բոլոր քաղաքական ուժերի համար: Այս գործընթացը, որը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը, առավել ամրապնդվեց մեր կառավարության քաղաքական կամքով՝ ապահովելու իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել մեր երախտագիտությունը մեր միջազգային գործընկերներին և կազնակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեխնիկական աջակցության մեր հայտին արագ արձագանքելու համար։

Այսօր մեր կառավարությունը վայելում է մեր ժողովրդի կողմից տրված շատ ուժեղ մանդատ, որը վստահության հետ մեկտեղ նաև մեծ պատասխանատվություն է՝ աշխատելու Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և կայուն զարգացման ամրապնդման ուղղությամբ։

Այս տարվա ընթացքում մեր կառավարությունն անշեղորեն կյանքի է կոչել իր ծրագրի առաջնահերթությունները, որոնցից դատական համակարգի բարեփոխումը դարձել է ամենագերական և հրատապը։ Հնարավոր է հասնել իրապես անկախ և անկողմնակալ դատական համակարգի ձևավորման, վերջինիս բարեփոխումը պայմանավորված է մեր կառավարության ուժեղ քաղաքական կամքով, քանի որ մենք գիտակցում ենք, որ հնարավորինս սեղմ ժամանակում այս նպատակի իրագործումը կլրացնի և կամրապնդի Հայաստանում տեղի ուենցած Թավշյա հեղափոխության նպատակները:։ Այս բարեփոխման իրականացման գործում մենք նաև վայելում ենք մեր գործընկերների՝ այդ թվում, ԵՄ գործուն աջակցությունը, ինչպես նաև կիրառում ենք մեր տարածաշրջանային կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի արժեքավոր փորձը։ Մեր ներկայիս հանդիպման համատեքստում այս փորձը վկայում է միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների միջև աշխատանքի խելամիտ համակարգման մասին։

Պարոն նախագահ,

Սիրո և համերաշխության, ոչ բռնի Թավշյա հեղափոխության հաջողությանը զգալիորեն նպաստեց մեր կանանց լայն ներգրավվածությունն ու ակտիվ քաղաքական մասնակցությունը։ Մեր փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առանցքային դերը, հետևաբար նաև կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման և զարգացման առաջնահերթությունը։ Դա մեր կառավարության ծրագրային առաջնահերություն է։ Այլ նպատակների հետ մեկտեղ, և Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության աճի բարձրացման նպատակով, նորընտիր խորհրդարանում կանանց առավել մեծ ներկայացվածությունն է ապահովվել։

Կանայք նաև խաղաղության և անվտանգության փոփոխության առաջամարտիկներ են։ Նրանք կենսական դեր ունեն բռնի հակամարտությունների կանխարգելման գործում, և հետևապես մեծապես կարևոր է նրանց ուժեղ և կայուն ներգրավվածության ապահովումը: Մեր տարածաշրջանում ողբերգական փորձառությունները մեզ պարտավորեցնում են վճռականորեն հետամուտ լինել այս նպատակին։ Ավելի վաղ՝ փետրվար ամսին, մեր կառավարությունը հավանության արժանացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը։ Գործողությունների ծրագրի ընդունմանը նախորդել էր լայն և ներառական խորհրդակցությունների գործընթացը՝ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ։ Այն համապարփակ, հետևողական և համաձայնեցված փաստաթուղթ է, որի նպատակն է խթանել կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը խաղաղաշինության, հակամարտությունների կանխարգելման և հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Մենք գիտենք, որ ազգային մակարդակում 1325 բանաձևի արյդունավետ իրականացումն ամրապնդում է առավել լայն ազգային նպատակ՝ խթանելու տնտեսական և սոցիալական կյանքում կանանց իրավունքները և հավասար հնարավորությունները։

Միջազգային մակարդակով՝ Հայաստանը պատրաստակամ է իր փորձը փոխանակել միջազգային գործընկերների հետ և իր ներդրումն ունենալ մեր հավաքական ջանքերում՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը և զարգացմանը, ինչպես նաև հասարակական կյանքում նրանց դերի ուժեղացմանը։ Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերն այս օրակարգն առաջ տանելու նաև ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջաններում մեր նախագահության շրջանակներում։ Ամբողջ աշխարհում շուտով նշելու ենք Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակը, որը կարևոր հնարավորություն է այս ուղղությամբ մեր ազգային և միջազգային ջանքերի արդյունքների վերաբերյալ համապարփակ ամփոփման և անկեղծ գնահատականի համար։

Պարոն նախագահ,

Ցեղասպանության կանխարգելումը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների: Մենք ականատես ենք լինում ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերի, որոնք խոչընդոտում են անպատժելիության և նոր ցեղասպանությունների վտանգավոր կրկնության դեմ պայքարը: Հայաստանը խստորեն դատապարտում է ժխտողականության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության զոհերի արժանապատվության ու հիշատակի հանդեպ վիրավորանքը, որն արտահայտվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ուղերձում Ցեղասպանության զոհերի հասցեին կիրառվող ձևակերպումը՝ «հայկական հրոսակախմբեր և նրանց կողմնակիցներ» վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը «վերաբնակեցմամբ» արդարացնելը և այնուհետև դա որպես «առավել ողջամիտ գործողություն» որակելը վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման: Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարել միջազգային հանրային կարծիքը և պատմական իրականությունը:

Պարոն նախագահ,

Այս Խորհուրդը և նրա հատուկ ընթացակարգերը պետք է հետևողականորեն առաջնորդեն ազգային և միջազգային մակարդակներում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը: Անհրաժեշտ է կայուն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին: Պետք է հետագա քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների մեխանիզմներն այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանությունների: Պետք է վճռական գործել՝ պայքարելու ատելության խոսքի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ: Մենք ողջունում և աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնած ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ Ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին: Հայաստանը շարունակում է ներդրում ունենալ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում:

Պարոն նախագահ,

Մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք հավասարապես կիրառելի են բոլորի համար՝ առանց որևէ խտրականության։ Այս սկզբունքներն ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնդրության հիմքում։ Այս հիմնարար փաստաթղթերը պարզորոշ կերպով սահմանում են, որ հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, դրանց պաշտպանությունն ու խթանումը բոլորի համար են՝ առանց խտրականության՝ անկախ որևէ հանգամանքից, ավելին «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»։

Հետևաբար, այն սահմանափակումները, որոնք մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով կիրառվում են հակամարտության տարածքներում բնակվող մարդկանց նկատմամբ, հակասում են մարդու միջազգային իրավունքների տառին և ոգուն։ Սա պարտադրանք է։ Սա ինքնին մարդու իրավունքների խախտում է, ինչը սրում է հակամարտությունները և խոչընդոտում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։

Արցախը մարդիկ են, 150 հազար անհատներ՝ իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և իրավունքներով։ Ինչպես մնացած բոլորը, նրանք նույնպես իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց բոլոր անօտարելի իրավունքներից, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքից, սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու իրավունքից։ Նրանց պարագայում կյանքի իրավունքն առավելապես վտանգված է, քանի որ առկա է Արցախի բնակչության կենսական ֆիզիկական անվտանգության հանդեպ ծանրակշիռ սպառնալիք: Հակամարտության հիմնական պատճառներն են 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության դեմ իրագործված հարձակումը, 2016 թ.-ին Արցախի դեմ կրկնված ագրեսիան, հայերին սպանելու համար սառնասիրտ մարդասպանների շարունակական փառաբանումը՝ զուգորդված պետական հովանավորչությամբ իրականացվող հակահայկական քարոզչությամբ և այլատյացությամբ: Կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է։

Ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն:

Պարոն նախագահ,

Հայաստանը իր թեկնածությունն է առաջադրել 2020-2022 թթ. ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Արևելյան Եվրոպայի խմբին հատկացված երկու տեղերից մեկի համար: Մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված պրակտիկայի, օրենքի և կառույցների համախմբման և ամրապնդման մեր ազգային փորձը վստահություն է ներշնչում, որ մենք որակյալ անդամակցություն կունենանք Խորհրդում և իրական, ազնիվ և արդյունավետ կերպով կնպաստենք ՄԱԿ մարդու իրավունքների հիմնական մարմնի շրջանակներում միջազգային համագործակցությանը: Հայաստանը իր ազգային օրակարգի մակարդակով շահել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցությունից, ուստի մենք գիտակցում և մեծապես արժևորում ենք միջազգային մակարդակում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության գործում համբերատար, հետևողական և հանձնառու երկխոսության վարումը: Մեր անդամակցության շրջանակներում մենք հստակ և պարզորոշ կերպով հանդես են եկել պարտավորություններով ու հանձնառություններով: Մենք ձգտում ենք սովորել, լսել և կիսվել փորձով: Մենք հանձնառու ենք աջակցելու միջկառավարական համագործակցությանը, քաղաքացիական հասարակության ներգրավմանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը: Մենք առավել քան պատրաստ ենք՝ որակյալ ծառայություն մատուցելու այս Խորհրդի շրջանակներում տեղի ունեցող համագործակցությանը: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ Հայաստանը վերահաստատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հուսալիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը։ Մենք բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի, նրա Գրասենյակի, ինչպես նաև մարդու իրավունքների այլ մարմինների և մեխանիզմների աշխատանքը: Չնայած մարտահրավերներին՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ամբողաջականության պաշտպանության հարցում Խորհուրդը շարունակում է մնալ միջազգային համագործակցության կարևոր մարմին: Արժե հիշատակել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, մասնավորապես՝ այս Խորհուրդը, շարունակում են ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հույսի և վստահության աղբյուր հանդիսանալ, քանի որ մարդու իրավունքները ՄԱԿ-ի՝ արդար և անվտանգ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հիմնասյուներից մեկն են: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համատեղ պատասխանատվության կարևոր հարթակ է:

Շնորհակալություն»։

Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Վթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ, վիրավորներ կանԴո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանՄեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղՑավալի ու վերջնական որոշում«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԲրյուսելը պետք է դադարի պարել Զելենսկու դուդուկի տակ. Սիյարտո Ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՍպասվում են ձյան առատ տեղումներ․ Սուրենյան (տեսանյութ) Նիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Ցեղասպանության հեղինակ Ալիևը մեղադրում է զոհերին և հայ գերիներինՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանԻսրայելի կողմից Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի հարակից շրջանին հասցված hարվածի հետևանքով հայեր չեն տnւժել ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանի Ռազմակшն կառավարման ինստիտուտում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ Քաղցկեղով հիվանդին կեղծված դեղ են վաճառում, իսկ Ավանեսյանը պատասխանատվությունն իր վրայից գցում է Բողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Ամենադիտված