Եվրոպական խաղեր. Դավիթ Գրիգորյանն՝ արծաթե մեդալակիր
ՍպորտՍամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի եզրափակչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին:
Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։
Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։
Սա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։