Եվրոպական խաղեր. Արման Դարչինյանը հաղթեց, Գուրգեն Մադոյանը պարտվեց
ՍպորտՄինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում հայ բռնցքամարտիկներից Արման Դարչինյանը հաջող է մեկնարկել:
Բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգում Դարչինյանի առաջին հակառակորդը Խորվաթիայից Մլադեն Սոբյեսլավսկիին էր: Հայ մարզիկը հաղթեց 5:0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այդ մենամարտը նա կանցկանցի հունիսի 24-ին:
Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը 1/16 եզրափակչում մրցեց և պարտվեց Ադրբեջանից Լորենսո Կոլասո Սոտոմայորին: Հայ բռնցքամարտիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:
Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: