Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի


ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված դիմումներից մեկը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցին

Հասարակություն

Սահմանադրական դատարանի կողմից այսօր՝ հունիսի 21–ին վարույթ ընդունված Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկը վերաբերվում է երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցին։ Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին է։ NEWS.am–ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ դատական ատյան մինչև օրս չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը հաղթարվա՞ծ է, թե ՝ ոչ։

 «Քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածում, որում սահմանված է, թե որ դեպքում գործը չի կարող քննվել, բացակայում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի հետ կապված դրույթը, հենց սրա որոշակիության հետ կապված հարցը պետք է ՍԴ–ն լուծի»,–ասաց նա։

ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված մյուս դիմումն էլ վերաբերվում է Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ  քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) Սահմանադրությանը համապատասխանության հարցին։

ՍԴ–ն մերժել էր վարույթ ընդունել Քոչարյանի այն դիմումը, որը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածին (նախկին խմբագրությամբ), այն է՝ պետական իշխանությունը յուրացնելը։

Արամ Օրբելյանի կարծիքով՝  Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ գնահատել է, որ 300–րդ հոդվածը (նախկին խմբագրությամբ) Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել։

Նշենք, որ շուրջ մեկ տարի է՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ երկրորդ նախագահին և մյուսներին առաջադրված է եղել մի հոդված, որը 2008թ. գոյություն չի ունեցել։

Մասնավորապես 2008թ. մարտյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել, և գործել է 300 հոդվածը՝ իշխանությունը յուրացնելը, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել  և դարձել է 300.1 2009թ. մարտին։

300.1 հոդվածը 2008թ. դեպքերից հետո առաջադրվել էր այն ժամանակվա ընդդիմության առաջնորդների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սիրունյանիի, Շանթ Հարությունյանի նկատմամբ, սակայն միջազգային ճնշումներից հետո դատախազությունը այդ հոդվածով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և քրեական գործն այդ հոդվածի մասով կարճել։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 21–ին իր աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է միայն Քոչարյանի  անհատական դիմումներին։ Իսկ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը ՍԴ–ն մեկ ամսով երկարաձգել էր 10 օր առաջ։

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԿառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ FarsԱվտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում, վիրավորներ կանԺամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներըՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՎթարային ջրանջատումՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով
Ամենադիտված