Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ
ՍպորտՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով է ավարտել ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաեւ Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: