Շորթում կատարելու կասկածանքով լրագրող է բերման ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այսօր՝ հունիսի 19–ին, շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին:
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ հունիսի 19-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է Ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի կին լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։
Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։