ՀԾԿՀ-ն հստակեցրել է էլէներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը
ՀասարակությունՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը:
Ինչպես հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորեցվեց սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբկայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` օրը երկու անգամ: (Գործող կանոններում մատակարարը սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակում է նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը՝ նաև դրանում կատարված փոփոխությունները):
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից: