Շվեյցարիան որոշել է ֆուտբոլի միջոցով օգնել փախստականներին
ՍպորտՇվեյցարիայի ֆուտբոլի միությունը առաջին և երկրորդ դիվիզիոններում երկրի առաջնության առաջիկա տուրերում յուրաքանչյուր գոլի դեպքում փախստականների համար 455 եվրո կփոխանցի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Բացի դրանից՝ այս հանգստյան օրերին հանդիպումների ընթացքում մարզադաշտերում երկրպագուներին ուղղված կոչեր կհնչեն, որ նրանք փող նվիրաբերեն:
Հիշեցնենք՝ Եվրոպայում սուր միգրացիոն ճգնաժամ է Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքի հետ կապված: ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև 2016 թ. վերջը Եվրոպա կգնա 850 000 միգրանտ: