Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍպորտՈւկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կատեգորիայում։
Հունիսի 15-ին Կիևում Արտյոմ Դալաքյանը (18-0, 13 КО) անցկացրել է իր տիտղոսի երրորդ պաշտպանությունը Սարավուտի Տավորնխամի (20-1, 15 КО) դեմ մենամարտում։
Analitikaua.net-ի փոխանցմամբ, Արտյոմ Դալաքյանը վստահ հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն Արտյոմ Դալաքյանին պարգևատրել է ՈՒՀՄ «Սփյուռքի ակտիվ գործիչ» մեդալով։
ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։