Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Սեպտեմբերի 11` օր, որը քաղաքակրթական հիշողություն փոխեց

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

2001 թվականի սեպտեմբերյան այդ արևոտ օրը, մարդկության իրականության և գենետիկ հիշողության մեջ կմնա դեռևս մի քանի քաղաքակրթական սերունդ: 
Նյու Յորքում, սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումները կազմակերպված էին իսլամական «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս մարդատար ուղղաթիռներ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը ուղարկվել էին Մանհեթեն, որտեղ բախվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Երկու ժամվա հրդեհից հետո աշտարակները ընկան։ Առևանգված օդանավներից երրորդը ուղարկվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։ Ահաբեկչական գործողության արդյունքում ԱՄՆ-ում զոհվել էր 2973 մարդ:

Ամերիկյան սոցիոլոգների խոստովանությամբ, ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումից առաջ (2003 թվականի մարտ), այդ երկրի բնակչության մեծամասնությունը համոզված էր, որ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնն անմիջական կապ ունի 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ: Այդ դեպքերից դեռևս 1,5 տարի առաջ, Աֆղանստանի, ԱՄՆ-ի զավթման նախօրեին, նույն մեծամասնությունը նմանապես համոզված էին այն բանում որ այդ հանցագործության կազմակերպիչը և պատվիրատուն հանդիսանում է Ուսամա բեն Լադենը: Կապը Հուսեյնի և բեն Լադենի միջև բացահայտել չհաջողվեց, բայց դա կարևոր չէր, որովհետև այսօր ամերիկացիների ուղեղների վրա ամեն օր, մեծ չափաբաժիններով թափվում է նոր տեղեկություններ: Բանից պարզվում է որ միջազգային ահաբեկչության գլխավոր սատարողներ հանդիսանում են Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

«Միջազգային տեռորիզմ» հասկացությունն առաջին անգամ 1981թ-ի հունվարին կայացած մամլո-ասուլիսի իր ելույթում օգտագործել է, այն ժամանակվա ԱՄՆ-ի պետական քարտուղար Ալեքսանդր Հեյգը:
Թերևս, առաջին կազմակերպությունը, որը, միջազգային մասշտաբով այս բառի այսօրվա տարբերակմամբ, զբաղվել է ահաբեկչությամբ (որպես միջազգային տերմին ավելի տրամաբանված է տեռորիզ ձևակերպումը), Ասիոսսիանների աղանդն է, կազմավորված 11-րդ դարի երկրորդ կեսին ոմն Հասանի կողմից և որը գործել է փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքում: Ղեկավարների մեջ ամենահայտնի ճանաչում ստացել էր Շեյխ ուլ Ջիբալը, որի միայն անունն ահ ու սարսափի մեջ էր գցում Եվրոպական գրեթե բոլոր արքաներին և իշխանավորներին: Այդ աղանդի ուժը կայանում էր իր կազմում բազմաքանակ ֆանատների առկայությամբ, որոնք պատրաստ էին զոհաբերվել հանուն իրենց հանձնարարված հրամաններին: Այն ժամանակ էլ, ամբողջ Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի տարածքում լայն տարածում ուներ հայերին քաջ հայտնի «ֆիդայի» բառը, որը նշանակում է «իրեն զոհաբերող»: Ասիոսսիանների աղանդը իր գործունեությունը դադարեցնոքւմ է 13-րդ դարի վերջին և մինջև 20-րդ դարի 60-ական թվականները միջազգային ահաբեկչության մասին ոչ ոք չէր հիշում:

Ներկայումս միջազգային հանրության առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը իսլամական ծայրահեղությունն է, մանավանդ նրա քաղաքականացված տարբերակը:
Իսլամական ֆունդամենտալիզմը կրոնական ուղղություն է, որը պահանջում է վերադարձ դեպի Մուհամեդ մարգարեի և նրա հետնորդների` «բարեպաշտ խալիֆների» օրոք գոյություն ունեցող իսլամին: Հաճախ «իսլամական ֆունդամենտալիզմ» անվան տակ միավորվում են տարբեր շարժումներ և ուղղություններ` չափավորներից սկսած վերջացրած ծայրահեղականներով, ինչպես նաև ընդունված է համարել, որ ֆունդամենտալիզմը Արևմուտքից իսլամական աշխարհ ներմուծվող քաղաքական և սոցիալական գաղափարների նկատմամբ պահպանողական հակազդեցությունն է:

Ժամանակակից ահաբեկչության մասին խոսելիս միանշանակ հանդիպում են այնպիսի ուղղություն, ինչպիսին վահաբիզմն է: Վահաբիզմը ֆունդամենտալ իսլամականների նոր և ծայրահեղական ուղղություններից է, որը ծագելով Արաբական թերակղզում 18-րդ դարում՝ դարձել է Սաուդյան տոհմի պաշտոնական կրոնաքաղաքական գաղափարախոսությունը: Վահաբիզմը նպաստել է Սաուդյանների իշխանության ներքո Արաբական թերակղզու մեծ մասի միավորմանը, խթանել ազգային-ազատագրական պայքարը Հնդկաստանում, Հյուսիսային Կովկասում: Վահաբականները նախընտրում են շարիաթի նորմերի և ուժի վրա կենտրոնացած կրոնապետություն և իսլամի տարածում այլադավանների միջավայրում բոլոր եղանակներով։
Վահաբականները գիտակցելով, որ հավատքի ամրապնդման համար հարկավոր է նաև նյութական աջակցություն, հանդես են գալիս նաև «սոցիալական հավասարության», «մահմեդական եղբայրության» նշանաբառերով։ Վահաբականները գտնում են, որ իրենց առաքելությունն է պայքարել նաև իրենց հավատակից եղբայրների դեմ, ովքեր շեղվել են ճշմարիտ կրոնից: Նրանք զերծ չեն մնում ոչ միայն իրենց գաղափարական հակառակորդների նյութական արժեքները ոչնչացնելուց, այլ նաև չեն խորշում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամ: Դրանով իսկ իսլամական այս ֆունդամենտալիստների ահաբեկչական գործունեությունն ուղղորդվեց ոչ միայն Արևմուտքի դեմ:

Ամփոփելով` նեկայացնենք ներկայումս համաշխարհային լայն ճանաչում ունեցող, ինչպես նաև մարդկության համար ծայրահեղ աստիճանի վտանգ ներկայացնող տասը ահաբեկչական խմբավորումները:
1-ին. Ալ Քաիդան աշխարհում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումն է, որի նպատակն է մահմեդականների միավորումը ջիհադի միջոցով և Շարիաթի օրենքի ներկայացումը։ Խմբավորման հիմնադիրն Ուսամա բեն Լադենն էր: 2-րդ. Իսլամական պետություն արագ տեմպերով դառձավ է աշխարհի ամենասարսափելի ահաբեկչական խմբավորումը, որը գործում է հիմնականում Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի և Մերձավոր Արևելքի գրեթե ողջ տարածքով, ներկայումս Սիրայում ընթացող պատերազմի հեղինակներից մեկը: 3-րդ. Թալիբանը հիմնադրվել է Մուկկահ Մուհամեդ Օմարի կողմից, մի մարդու, ով շարունակում է խմբավորման հոգևոր առաջնորդը լինել 1994թ․-ին խմբավորման ստեղծումից ի վեր։ Ժամանակին ԱՄՆ-ն աջակցում էր «Թալիբանին»՝ Աֆղանստանը Սովետական ուժերից ազատելու համար։ Խմբավորումն ավելի ուշ իր ձեռքն առավ Աֆղանստանի կառավարումն ու 1996-2001թթ. կառավարություն կազմեց։ 4-րդ. Բոկո Հարամ - Աֆրիկայի ամենասարսափելի ահաբեկչական խմբավորումն է, որը գործում Աֆրիկայի արևմուտքում։ Այն սերտ կապեր ունի Ալ-Քաիդայի հետ։ 5-րդ. Հեզբոլահ-թարգմանաբար նշանակում է «Աստծո կուսակցություն»: Այս ռազմական խմբավորումը դանդաղորեն դուրս է գալիս ահաբեկչական խմբավորումների միջազգային ցանկից։ «Հեզբոլահը» կազմավորվել է մահմեդական հոգևորականների կողմից 1982թ․-ին՝ Իսրայելի կողմից Լիբանանի օկուպացիայի դեմ դիմադրություն ցույց տալու համար։ 6-րդ. Ալ շաբաբը հիմնվել է 2006թ․-ին Աֆրիկայի արևելքում, դրա հիմնական նպատակն էր Սոմալիի տարածքից օտարերկրյա ուժերի արտաքսումն ու իսլամական կառավարության ձևավորումը։ 7-րդ. Լաշկար-է-թայբա կազմակերպությունը գործում է Պակիստանի և Հնդկաստանի տարածքում, հայտնի է որպես տարածաշրջանի ամենախոշոր ու հմուտ ռազմական խմբավորումներից մեկը։ 8-րդ. Թեհրիկ-է-թալիբանը կազմված է Պակիստանի և Աֆղանստանի սահմանի երկայնքով տեղակայված իսլամական ավելի փոքր խմբավորումներից, որոնց հիմնական նպատակը Պակիստանի իշխանափոխությունն ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դեմ պայքարը: 9-րդ. Կոլումբիայի հեղափոխական զինված ուժն ստեղծվել է Կոլումբիայում պահպանողականների և լիբերալների միջև բռնկված կոնֆլիկտի տարիներին: 10-րդ. Տիրոջ ինքնապաշտպանության բանակ գործում է Ուգանդայի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Հարավային Սուդանի տարածքներում։

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ամենադիտված