Շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ «Հյուսիս-Հարավ»-ի պրեմիերային
Life«Հյուսիս-Հարավ» ֆիլմի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Երեկ նախ կայացավ ֆիլմի պրեմիերան անձնակազմի և լրագրողների համար, այնուհետև՝ հայտնի հյուրերի։ «Հյուսիս-Հարավ»-ի երեկոյան պրեմիերային ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը, հեռուստատեսության ու թատրոնի գործիչները։

Սոս Ջանիբեկյանի, Դիանա Մալենկոյի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Դավիթ Թովմասյանի, Մկոյի, Սոնա Շահգելդյանի, Արթուր Կարապետյանի, Մարջան Ավետիսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արդեն կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում։ Ի դեպ, ֆիլմում Սոսի հերոսի՝ Էդի նվագախմբի տղաներն են երգիչ Նարեկ Մակարյանն ու Գրիգոր Կյոկչյանը։ Ֆիլմում երգիչը Սոսն է, սակայն իրականում նրա փոխարեն կատարում է Գրիգոր Կյոկչյանը։
«Հյուսիս-Հարավ»-ը կցուցադրվի նաև մարզերում, սակայն ստեղծագործական թիմն առայժմ չբացահայտեց, թե որ մարզերում և երբ։ Հեռուստատեսությամբ ցուցադրելու մասին ևս պրոդյուսերներն առայժմ չեն խոսում, քանի որ կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ կա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Աղբյուրը՝ BlogNews.am