ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոնի նշանակելը «սուրբ գործ» է

Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

«Անմար է Արարատի մարզպետի սերը կոկորդիլոսների հանդեպ: Պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է երկկենցաղների մասին ու դարակազմիկ բացահայտումներ անում: Օրեր առաջ էլ հայտնագործել է, որ նրանք ինչ-որ ժամանակ թռել են, ինչը համացանցում կոմիքսների ու հումորային գրառումների թեմա է դարձել: Կոկորդիլոսի մասին նրա անվերջանալի պատմություններն արդեն ծիծաղելի չեն. մանավանդ, երբ գիտակցում ես, որ հասարակության ուշադրությունը կարեւոր ինչ-որ թեմայից շեղելու համար «անմեղ» մարզպետներն ու չինովնիկները հայտնվում են հրապարակում ու նման բաներից խոսում: Կոկորդիլոսը թռել է, թե չի թռել, ձու է ածել, թե ձվադրել է, թող կենսաբանները որոշեն, իսկ նրա գործը մարզի ոռոգման ջրի հարցերով զբաղվելն է, կարկտահարության դեմ միջոցներ ձեռնարկելը եւ այլ կնճռոտ հարցեր: Այլապես տպավորություն է, թե իր հարազատներին աշխատանքի տեղավորելուց ու կոկորդիլոսների «դարդը քաշելուց» բացի, այլ անելիք չունի:

Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր երկու ազգականներին պաշտոնների է նշանակել ոչ թե այն բանի համար, որ այդ մարդիկ իր հարազատներն են, այլ որովհետեւ լավ մասնագետներ են: Առհասարակ միտում չունենալով կասկածի տակ դնելու նրա ազգականների մասնագիտական հմտությունները՝ ուզում եմ հիշեցնել ընդամենը, որ նախկին պաշտոնյաները նույնպես այդ արդարացումն էին բերում այն քննադատություններին ի պատասխան, թե ինչու են յուղոտ պաշտոններին իրենց ազգականներին նշանակում:

Նախկինների նման աշխատաոճը հասարակությունը տանել չէր կարողանում, մեկ տարի առաջ փողոց փակող մարդիկ ասում էին, թե խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը պետք է մերժելի լինի «նոր» Հայաստանում: Բայց այժմ, փաստորեն, լավ էլ տեղ ունի, իսկ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Պարոն Գարիկ Սարգսյանի մեկ այլ ազգականի պաշտոնի նշանակելը սակայն անհետեւանք չանցավ: Ավշարի դպրոցում թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները, թե նրանց ծնողները չէին համակերպվում ընտրված տնօրենի եւ ուսմասվարի հետ (վերջինս Սարգսյանի մորաքրոջ հարսն էր): Մեր տեղեկություններով՝ տնօրենը Սարգսյանի հովանավորությամբ պատահաբար չէր նշանակվել: Պարզվում է՝ հղի կնոջը հեռահար նպատակներով է աջակցել, որ ֆիզարձակուրդ գնալուց հետո իր ուսմասվար ազգականը տնօրեն դառնա: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տնօրենը, սակայն, հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, մարզպետի «պլան Բ- ն» կիսատ մնաց, փոխարենն իմացանք ազգականին պաշտոն տալը հին ու նոր Հայաստան չի ճանաչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
Ամենադիտված