Ֆրանսիան կհեշտացնի հայ ոսանողների ու երիտասարդ մասնագետների մուտքը
HeaderՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարա րության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը գործադիրի նիստում նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով:
«Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը»,- ասաց Եգանյանը: