Դառը պարտություն էր. Լիխտենշտեյնի հավաքականի մարզիչ
ՍպորտՖուտբոլի Լիխտենշտեյնի ընտրանու գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը Հայաստանի դեմ անհաջող խաղը որակավորեց որպես «դառը պարտություն»:
«Ցավալի պարտություն կրեցինք և առաջին իսկ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեցինք: Լիխտենշտեյնի ընտրանու կազմում կան բավականին շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչի պատճառով բազմաթիվ սխալներ գործեցինք»,- ասաց մարզիչը:
Մասնագետի խոսքում՝ իր թիմը ստիպված էր փոփոխության ենթարկել խաղաոճը, քանի որ փոխարինել էր վնասվածք ստացած ֆուտբոլիստին: «Հայաստան հավաքականը լավ հնարավորություններ ունի Հունաստանի դեմ խաղում»,-եզրափակեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ: