Հայաստան-Լիխտենշտեյն. բուքմեյքերական կանխատեսումներ
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի՝ 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային ընտրանին Երևանում, այսօր` հունիսի 8-ին, կհյուրընկալի Լիխտենշտեյնի հավաքականին:
Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.17 գործակցով, Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակն ունի 17 գործակիցը, ոչ-ոքին` 7:
Հանդիպումը մեկնարկելու է 20:00-ին:
Եվրո-2020 ընտրական փուլի J խմբում Հայաստանի և Լիխտենշտեյնի թիմերը ոչ մի միավոր չունեն, հետնապահի դիրքում են: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է երկու խաղից երկու հաղթանակ տոնած Իտալիայի հավաքականը: