Ուկրաինան փակել է օդային տարածքը՝ Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար
ՄիջազգայինՈւկրաինան փակում է օդային տարածքը՝ Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար։
Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել փակել երկրի օդային տարածքը՝ ռուսական ինքնաթիռների համար. տեղեկացնում է ТАСС-ը։
«Ես առավոտյան հանձնարարել եմ խստացնել վերահսկողությունը՝ ցանկացած ռուսական ինքնաթիռի թռիչք դեպի Սիրիա արգելելու համար։ Ուկրաինայի օդային տարածքն ընդհանրապես փակ է, իսկ չեզոք ջրերի վրա օդային տարածքը խիստ վերահսկվում է»,- հայտարարել է վարչապետ Արսենի Յացենուկը։
Ավելի վաղ հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակել էին նաև Բուլղարիան ու Հունաստանը։
Ռուսական ինքնաթիռներին իր երկրի տարածքով Սիրիա թռչելու թույլտվություն է տվել Իրանը։