Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը


Մենք խնդիր ունենք շատ արագ լուծելու բոլոր հարցերը. Խզմալյան

Մշակույթ

Թատերագետ Արա Խզմալյանը, ով հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ մշակութային ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման ու առաջընթացի գործում կարևորում է ստեղծարար մտքի առկայությունն ու մեկենասության ինստիտուտի զարգացումը:

Այս մասին Խզմալյանն ասաց հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Գոյություն ունեն մշակութային քաղաքականության, մշակութային ռազմավարության պարտադիր պայմաններ:  Ըստ իս` մշակույթը հանրային համերաշխության կարևորագույն պայմաններից  մեկն է, և մենք կարիք ունենք օգտագործելու մշակույթի այդ մեծ ներուժը հասարակական հակասությունները մեղմելու,  հասարակական համերաշխությունը ձևավորելու տեսանկյունից: Մշակույթը նաև արտաքին դիվանագիտության կարևոր օղակ է. մենք կարիք ունենք ուժեղացնելու մեր միջազգային համագործակցությունը, օգտագործելու մշակույթի տված հնարավորությունները ամբողջապես»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա շեշտեց, որ ոլորտում կան չլուծված խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծումներին: «Մասնագիտական հանրությունն ամեն օր է ակնկալում դրանց լուծումները: Իմ նշանակման առաջին իսկ օրվանից հանդիպել եմ բոլոր կոնֆլիկտային իրավիճակների մասնակիցներին: Մենք խնդիր ունենք շատ արագ լուծելու բոլոր հարցերը»,-նշեց նա:

Խզմալյանն ընդգծեց, որ իր ներկայությունը նախարարության կազմում պատկերացնում է առավելապես ստեղծագործական հատվածում:  «Մենք պետք է ստեղծագործական  լիցքեր ուղղենք դեպի հասարակություն, պետք է շատ ուշադիր լինենք ստեղծարար մտքի, ստեղծարար նախաձեռնությունների և դրսևորումների հանդեպ, կարիք ունենք ձևավորելու կորպորատիվ մեկենասության, հովանավորչության ինստիտուտները, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում չափազանց  կարևոր է մասնավոր օղակի մասնակցությունը մշակութային քաղաքականությանը, մշակութային ծրագրերի իրականացմանն ու  բազմաթիվ այլ մասնագիտական ու սոցիալական հարցերին»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ այն մարդկանցից է եղել, ովքեր կողմ էին ՀՀ մշակույթի նախարարության միացմանը, քանի որ միշտ խնդիր է եղել մշակույթի և կրթության ծրագրերի քաղաքականությունների համադրման և ներդաշնակ առաջընթացի վերաբերյալ: «Այժմ մենք հնարավորություն ունենք բոլոր այս հարցերը մեկ սեղանի շուրջ բոլոր կողմերի հետ ամենօրյա ռեժիմով քննարկելու, մշակելու և, կարծում եմ, որ այս պահի համար գոնե համատեղ աշխատանքի այս հնարավորությունը միայն օգտակար է»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

 

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված